Շախմատի ԵԱ 10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է Իլդար Խայրուլլինի հետ![]() 30 մարտի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում միավորները կիսել է Իլդար Խայրուլլինի հետ` Ռուսաստան: Խաղն ավարտվել է 40-րդ քայլին: Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով խաղում է Լաուրեն Ֆրենսինեի դեմ` Ֆրանսիա: Երկու շախմատիստներն էլ ունեն 7 միավոր և պայքարում են առաջին եռյակում տեղի համար: Տիգրան Պետրոսյանը խաղում է Բաադուրա Ջոբավեի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Եվգենի Նայերի, Զավեն Անդրիասյանը` Նիկլասու Խուսչենբետուի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցն է Մաթեյ Սեբենիկը, Արման Փաշիկյանինը` Վլադ-Քրիստիան Ջիանուն, Հեվհաննես Գաբուզյանինը` Նիկիտա Մայրովը: Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը խաղում են Միշել Գոդենի և Դարիուս Սուիերցի դեմ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |