ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ26 մարտի 2004 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեջը քննարկել են Հարավային Կովկասում ձեւավորված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանի խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Վ.Օսկանյանն ու Արմիթեջն գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների արդի մակարդակից: Նրանք համակարծիք էին, որ զարգացած երկկողմ շփումները պետք է խթանվեն ավելի խորացված քաղաքական երկխոսությամբ: Նշենք, որ այսօր եւեթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ը Երեւանից կմեկնի Բաքու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |