Շախմատի տղամարդկանց ԵԱ 10-րդ տուրում երկու հայ շախմատիստներ հաղթանակ են տարել![]() 31 մարտի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում ընթացող Շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 10-րդ նախավերջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երկուսը: Արման Փաշիկյանը հաղթել է Վլադ-Կրիստիանու Ջիանուին (Ռումինիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը հաղթել է Նաիմ Սահիտին: Վլադիմիր Հակոբյանը Լաուրենս Ֆրեսինեից (Ֆրանսիա) կրած պարտությունից հետո նահանջել է 22-րդ տեղը: Առաջնության առաջատարը Ֆրեսինեն է 8 միավորով: Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը՝ Նիկլաս Խուսչենբետի (Գերմանիա) հետ: Ոչ ոքի են ավարտվել նաև Ռոբերտ Հովհաննիսյան-Մատեյ Սեբենիկ (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյան-Նիկիտա Մայորով (Բելառուս), Հրանտ Մելքումյան-Դարիուս Սուիերց (Լեհաստան) պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Միշել Գոդենին (Ֆրանսիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բաադուր Ջոբավային (Վրաստան), Սերգեյ Մովսիսյանը՝ Եվգենի Նայերին (Ռուսաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |