Դարիուշ Միխալչևսկի. Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ![]() 31 մարտի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - «Վիլշևսկին հոյակապ մարզիկ է: Արթուրը չպետք է թերագնահատի նրան: Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ, քանի որ նա ֆիզիկապես զիջում է ներկայումս առաջին դիրքերում գտնվող բռնցքամարտիկներին»,- ասել է գերմանացի բռնցքամարտիկ Դարիուշ Միխալչևսկին, հաղորդում է boxingscene.com-ը: Մարտի 31-ին Քիլ քաղաքում կայանալիք Արթուր Աբրահամ – Պյոտր Վիշնևսկի (Լեհաստան) մենամարտի նախօրեին Միխալչևսկին հայտնել է, որ լեհ բռնցքամարտիկը մեծ խնդիրներ կստեղծի Աբրահամի համար: Սա հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն է լինելու 2012 թվականին: Հունվարին Օֆֆենբուրգում (Գերմանիա) Աբրահամը հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Պաբլո Ֆարիասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |