ASEAN տարածաշրջանային խմբի երկրները որոշել են ստեղծել իրենց տնտեսական միությունը![]() 31 մարտի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ASEAN երկրների ֆինանսների նախարարները հրապարակել են հայտարարություն, որում հաստատել են տնտեսական և ֆինանսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ձգտումը: АСЕАН պետությունները պլանավորում են 2015-ին ստեղծել АСЕАН Տնտեսական միություն: «ASEAN երկրների ֆինանսների նախարարները Ինդոնեզիայի, Կամբոջայի և Բրունեյի կենտրոնական բանկերի ղեկավարների հետ հաստատում են տարածաշրջանում տնտեսական աճին և ֆինանսական կայունությանն աջակցելու և համաշխարհային մարտահրավերները հաշվի առնելու ձգտումը»,- ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում: Նախարարները կարծիքներ են փոխանակել Զարգացման ասիական բանկի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ ներկայացուցիչների հետ ու կոչ արել համաշխարհային կազմակերպություններին շարունակել օգնել տարածաշրջանում նորարարական նախագծերի իրագործմանը: Կամբոջայի վարչապետի տեղակալ, ֆինանսների նախարար Կիտ Չնոնը նշել է, որ 2011-ին տարածաշրջանի տնտեսությունների միջին աճը կազմել է 4,5 տոկոս, 2012-ին այդ ցուցանիշը նախատեսվում է 5,6-6,3 տոկոսի մակարդակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |