Եմենում ՀԱԿ-ի վրա հարձակման ժամանակ մահացել է առնվազն 15 զինվոր

Եմենում ՀԱԿ-ի վրա հարձակման ժամանակ մահացել է առնվազն 15 զինվոր

PanARMENIAN.Net - Առնվազն 15 զինվոր է մահացել Եմենում հսկիչ-անցումային կետի վրա հարձակման ժամանակ: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է «Ալ Քայիդայի» գրոհային-իսլամիստների կողմից:

Եմենի բանակի հրամանատարության ներկայացուցչի հաղորդագրության համաձայն, բախումը տեղի է ունեցել Լահջ հարավ-արևմտյան նահանգում: Գրոհայիններին հաջողվել է գրավել բանակային պահակակետը, որից հետո կառավարական զորքերը հրետանային կրակ են արձակել:

Կառավարության տվյալների համաձայն, 2011-ի մարտից Եմենում քաղաքական անկայունության պատճառով սպանվել է ավելի քան 2 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---