Արթուր Աբրահամը նվաճել է WBO Europe գոտին![]() ![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին գերմանական Քիլ քաղաքի «Sparkassen» արենայում միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը` Գերմանիա, մենամարտ է անցկացրել այս քաշային կարգում Եվրոպայի նախկին մրցանակակիր Պետեր Վիլշևսկու դեմ: Բռնցքամարտիկները պայքարում էին WBO Europe գոտու համար: Աբրահամը հենց առաջին ռաունդից փորձում էր կառավարել մենամարտը և թելադրել իր կանոնները, սակայն չկարողացավ մենամարտը ժամանակից շուտ ավարտել: Բռնցքամարտիկները ռինգում անցկացրել են բոլոր 12 ռաունդներն էլ: 7-րդ ռաունդում, կանոնները խախտելու համար, լեհ բռնցքամարտիկը նախազգուշացում է ստացել: Աբրահամը առավել ակտիվ էր մենամարտի կեին, իսկ 11-րդ ռաունդում հակառակորդին մի քանի վտանգավոր հարված է հասցրել: Մրցավարների որոշմամբ, մեծ առավելությամբ` 118:109,118:109,119:108 հաշվով, հաղթանակ է տարել Աբրահամը: Նա իր 37-րդ մենամարտում տարել է 34-րդ հաղթանակը: Վիլշևսկին անցկացրել է իր 33-րդ մենամարտը և կրել 3-րդ պարտությունը: Սա հայ բռնցքամարտիկի այս տարվա 2-րդ մենամարտն էր: Հունվարին Օֆֆենբուրգում Աբրահամը 5-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել Պաբլո Ֆարիսայի նկատմամբ` Արգենտինա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |