Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին միավորվել Բաշար Ասադի դեմ![]() 1 ապրիլի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Անթույլատրելի է, որ Ասադը շարունակի իշխել, կիրակի «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսի բացմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Trend-ը` հղելով TRT Haber հեռուստաալիքը: Ըստ նրա, «սեփական քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառող ռեժիմը լեգիտիմ չէ»: Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին «միավորվել և Ասադի ռեժիմի դեմ կոնկրետ քայլերով հանդես գալ»: Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը: Նախորդ տարվա մարտից Սիրիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տարածած տվյալների համաձայն երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 9000, ավելի քան 200 հազար մարդ դարձել է փախստական: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |