Դավութօղլու. Աննանի նախագիծը Ասադի վերջին հնարավորությունն է![]() 1 ապրիլի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Աննանի նախագիծը Բաշար Ասադի համար երկրում ճգնաժամը հաղթահարելու վերջին հնարավորությունն է: Այս մասին կիրակի Ստամբուլում «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաալիքը: Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջաինը չեն դադարեցնի կրակը: Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին հայտարարել է, որ կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը: Ստամբուլում ընթացող Սիրիայի բարեկամների հանդիպմանը մասնակցում են ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ և մի շարք միջազգային կազմակերպություններ: ՄԱԿ-ի ԱԽ-ի Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները հանդիպմանը չեն մասնակցում: Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը, իսկ 200 հազար բնակիչ ձեռք է բերել փախստականի կարգավիճակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |