Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը առաջին եռամսյակում կազմել է 3,4 մլրդ դրամ![]() 2 ապրիլի 2012 - 10:55 AMT PanARMENIAN.Net - 2012թ. առաջին եռամսյակում «Ամերիաբանկ» ՓԲԸ լիզինգային գործառնությունների պորտֆելն աճել է 85%-ով և եռամսյակի կտրվածքով կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ: Բանկի մամլո ծառայությունը միաժամանակ հաղորդում է, որ դա գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 109%-ով: Պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներին, ներգրավված են նաև առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները: «Բանկը մշակել է ճկուն սակագնային փաթեթ լիզինգային ծառայությունների գծով, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության տարատեսակ ոլորտները ներկայացնողկազմակերպությունների ներգրավում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |