Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը![]() 2 ապրիլի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին պաշտոնապես բարձր գնահատական ՀՀ և Ադրբեջանի նախագահները տվել են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, երկու նախագահների հայտարարությունները հստակորեն ներկայացրել են նրանց վերաբերմունքը Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Որոշ քաղաքական գործիչների տաքարյուն առանձին հայտարարությունները գնահատականների համար հիմք չեն ծառայում: Համանախագահներն ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը` ապացուցելով, որ հավատարիմ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, ժողովուրդների ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին, ընդգծել է Լավրովը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |