Տուվալուի ԱԳՆ. ՀՀ հետ հարաբերություններ հաստատելու համար ֆինանսական աջակցության մասին խոսք անգամ չի եղել![]() 2 ապրիլի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Տուվալուի ԱԳՆ քարտուղար Տապուգաո Ֆալեֆոուն մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը: Նրա խոսքով, կառավարության որոշումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ոչ մի ֆինանսական եկամուտ չի հետապնդել: ՄԱԿ-ում Տուվալուի և Հայաստանի մշտական ներկայացուցիչների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրման փաստը բացասական արձագանքներ է առաջացրել որոշ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, որը Տուվալուի կառավարությանը համարյա մեղադրել է նրանում, որ որոշակի դրամական պարգևատրման դիմաց համաձայնվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: «Հայաստանի կողմից ֆինանսական աջակցության մասին խոսք չի եղել, ինչպես նաև նման աջակցության մասին խոստումներ»,- ասել է Ֆալեֆոուն: Նրա խոսքով, Հայաստանն ուղղակի գտնվել է երկրների ցուցակում, որոնց հետ Տուվալուն պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հաղորդում է Radio New Zealand International-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |