ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒԱՆԴԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ռուանդայի մշտական ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստանիսլաս Կամանզին ստորագրել են Արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
 Ուշագրավ
---