ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻԼՄԸ

PanARMENIAN.Net - Օրերս Ֆրանսիայի Շավիլ քաղաքում կայացել է ֆրանսիացի լրագրող Մայտե Ժարդենի նկարահանած «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմը ցուցադրվել է մշակույթի եւ եկեղեցու հարցերով տեղի հայկական հանձնախմբի նախաձեռնությամբ: Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթի համաձայն` ֆիլմը ներկայացնում է Հայաստանի մի շարք գյուղերի եւ Գյումրիի բնակիչների կյանքը, նրանց առօրյա ծանր հոգսերն ու հույսերը: «Տվյալ ֆիլմը Մայտե Ժարդենի Հայաստան կատարած երկու ճամփորդությունների արդյունքն Է, որտեղ արտահայտվում է հեղինակի վերաբերմունքը մի երկրի, որին նա սիրահարված Է եւ փափագում է այնտեղ հաստատվել»,- գրում Է թերթը: Հետագայում նախատեսվում է ֆիլմը ցուցադրել ֆրանսիական հեռուստաալիքներից մեկով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---