Աուդրոնիուս Աժուբալիսը Երևան է մեկնում քննարկելու, այդ թվում, ղարաբաղյան հիմնահարցը

Աուդրոնիուս Աժուբալիսը Երևան է մեկնում քննարկելու, այդ թվում, ղարաբաղյան հիմնահարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Ինչպես ասվում է Լիտվայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Երևանում Աժուբալիսը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ժամանակ ծրագրվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:

Ներկա պահին Աուդրոնիուս Աժուբալիսը եռօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ ծրագրված են նրա հանդիպումները երկրի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզեի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---