Ոստիկանությունը արցունքաբեր գազի և ջրանետների միջոցով ցրել է ցուցարարներին Բուենոս Այրեսում

Ոստիկանությունը  արցունքաբեր գազի և ջրանետների միջոցով ցրել է ցուցարարներին Բուենոս Այրեսում

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բախումներով են ավարտվել Հարավային Ատլանտիկայում Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների համար պատերազմի սկսվելու 30-ամյակին նվիրված զանգվածային միջոցառումները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Քեբրաչո» ձախ արմատական խմբավորման ակտիվիստները քարեր են նետել Բուենոս Այրեսում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա:

«Անգլիացինե'ր, դո'ւրս Մալվիններից» կարգախոսով ցույցը, որին մասնակցում էին նաև Աշխատավորների սոցիալիստական շարժման և Հեղափոխական կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ, երկուշաբթի երեկոյան ավարտվել են զանգվածային անկարգություններով:

Ցուցարարներն այրել են անգլիական զինվորի հագուստով տիկնիկը, ինչպես նաև ոստիկանների վրա քարեր ու հրկիզող խառնուրդով շշեր են նետել: Կարգ հաստատելու նպատակով ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրանետներ և ռետինե փամփուշտներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---