Հայ քաղաքագետ. Իրանը կարող է տարածաշրջանում դառնալ Պակիստանի հակակշիռը![]() 3 ապրիլի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Իրանի հետ պատերազմը ծանրագույն հետևանքների պատճառ կդառնա ամբողջ Հարավային Կովկասի համար, առաջին հերթին` Հայաստանի»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Հայաստանի էներգետիկ կայունությունը խիստ կտուժի, քանի որ Իրանը անկայուն Վրաստանի միակ այլընտրանքն է»: Փորձագետի կարծիքով, Իրանի նկատմամբ ԱՄՆ կոշտ քարոզչությունը կապված է գալիք ընտրությունների և դրանց ընթացքում հզոր հրեական համայնքի աջակցությունը ստանալու հետ: Ընտրություններից հետո թեկնածուների և իշխանությունների դիրքորոշումը կփոխվի: Ներկայումս ԱՄՆ Մերձավոր Արևելքում ունի 3 դաշնակից` Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան: Մելիք-Շահնազարյանի կարծիքով, բոլոր երեք երկրներն էլ փորձում են թույլ չտալ Իրանի հզորացումը, սակայն նրանց մոտեցումները տարբեր են: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ ատոմային ռումբի ստեղծումից հետո, Իրանն իր տեսակետը Պակիստանի վերաբերյալ չի փոխի: Փորձագետի կարծիքով, Պակիստանը, որն ունի ատոմային ռումբ, սակայն շատ թույլ իշխանություն, Իրանի մոտ մեծ անհանգստություն է առաջ բերում: Պակիստանի ոչ ադեկվատությունը ավելի վտանգավոր է , քան թշնամաբար տրամադրված, սակայն կանխատեսելի Իսրայելը: Մելիք-Շահնազարյանը ընդգծել է, որ Իրանը կարող է տարածաշրջանում դառնալ Պակիստանի հակակշիռը և հավասարակշռող գործոն հանդիսանալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |