Սերգեյ Լավրովը խոստանում է լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը չձգձգելու համար

Սերգեյ Լավրովը խոստանում է լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը չձգձգելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը և Ռուսաստանը փորձում են շատ խնդիրների լուծումները գտնել և բազմիցս ապացուցել են դիրքորոշումների մերձությունը ոչ միայն երկկողմանի ձևաչափում, այլ նաև միջազգային ասպարեզում, երեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Trand-ը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է դրա լուծման մեջ և և այդ հարցում հենվում տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերի վրա: «Մենք բոլորս ցանկանում ենք արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը և լրացուցիչ ջանքեր կգործադրենք, որպեսզի չձգձգենք այդ գործընթացը»,- ասել է նախարարը:

Լավրովի խոսքով, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս օգնել բանակցություններում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---