Թուրքիայի զինված ուժերը սկսել են «Անատոլիական արծիվ» լայնամասշտաբ զորավարժությունները

Թուրքիայի զինված ուժերը սկսել են «Անատոլիական արծիվ» լայնամասշտաբ զորավարժությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը նախօրեին սկսել են «Անատոլիական արծիվ» անվանումով լայնամասշտաբ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է Trend-ը, զորավարժություններում, որոնք տևելու են մինչև ապրիլի 13-ը, ներգրավված են երկրի ռազմածովային ուժերը և Ինջիրլիկում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական բազան:

Այդ զորավարժությունները պատասխան են Հունաստանի, Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել մարտի 4-14-ը Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---