Յունիբանկն այս տարի 8 նոր մասնաճյուղ կբացի![]() 4 ապրիլի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մանրածախ գործունեության աճի հետագա զարգացումն ապահովելու նպատակով Յունիբանկը որոշել է 2012թ. ընթացքում բացել 8 նոր մասնաճյուղ: Այդ կերպ Յունիբանկը ձգտում է հաճախորդին տրամադրել առավել հարմար և արագ` “մեկ քայլ հեռավորությամբ” բանկային ծառայություններ: Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Արդեն ապրիլ ամսին Յունիբանկի երկու նոր` մայրաքաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերը կսկսեն հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց և կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին` ավանդների ներգրավում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկայինքարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում և այլն: Ապրիլին նախատեսվում է նաև «Գյումրի» մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն: 2011թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115.9 մլրդ դրամը, պարտավորությունները կազմել են 98.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 17.7 մլրդ դրամ: Բանկի զուտշահույթը տարվա արդյունքներով ավելացել է 1.7 անգամ և կազմել 2.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկն ընդգրկվել է բանկային համակարգի առաջատար բանկերի հնգյակում և ՀՀ 50 խոշոր հարկատուների ցուցակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |