Խուան Մարտին Դել Պոտրո. Խորվաթները կարող են հաղթել ցանկացած թիմի![]() 5 ապրիլի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչի` Խորվաթիայի հետ հանդիպման նախաշեմին նշել է մրցակցի ուժը: «Խորվաթները կարող են հաղթել ցանկացած թիմի: Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա թիմերի դասի մեջ: Ես Չիլիչին ճանաչում եմ 12 տարի, և նա միշտ բարդ մրցակից է, ինչը վերջերս ապացուցեց Ինդիան Ուելսում և Մայամիում»,- ասել է Դել Պոտրոն, հաղորդում է Eurosport-ը: Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8-ը Բուենոս Այրեսում Parque Roca գրունտային դաշտում: Մրցաշարի առաջին օրը Դել Պոտրոն կխաղա Իվո Կարլովիչի, իսկ Դավիթ Նալբանդյանը` Մարտին Չիլիչի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |