ՏՏ ոլորտի մոտ 10 նոր ընկերություններ կգործեն Գյումրու տեխնոպարկում![]() 5 ապրիլի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 5-ի նիստում հաստատել է Գյումրիի տեխնոպարկի գործունեության ծրագիրը: Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունն ամեն տարի մտադիր է կրճատել իր մասնակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ուստի այս տարի պետբյուջեից ավելի քիչ գումար կհատկացվի նախորդ տարվա համեմատ՝ 163 մլն դրամ: Ըստ նրա, հատկացված միջոցներով տեխնոպարկում կստեղծվի ՏՏ ոլորտի 5-10 ընկերություն Գյումրիում, շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամսից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ լաբորատորիաներն արդեն աշխատում են: «Մենք միջոցներ ենք հատկացնում, որպեսզի մասնավոր հատվածը ևս ձեռնամուխ լինի աշխատանքին ու կարողանա իր ծառայություններն առաջարկել նույն տարածքում»,-հավելել է նա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |