ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2 ապրիլի 2003 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամները կհետեւեն մայիսի 25-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Նման որոշում, ինչպես Սթրասբուրգից Հայաստանի Հանրային հեռուստատեսությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ընդունվել է Սթրասբուրգում` Հայաստանում նախագահական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի քննարկման արդյունքում: Ապրիլի վերջին Հայաստան կժամանեն ԵԽԽՎ փորձագետները նախընտրական ժամանակահատվածը ուսումնասիրելու համար, իսկ ընտրությունների նախօրեին` մայիսի 23-ին կժամանեն վեհաժողովի մոտ 30 պատվիրակներ ընտրական գործընթացին հետեւելու համար: Ընթացիկ տարվա հունիսին մոնիտորինգի արդյունքների հիման վրա ԵԽԽՎ-ն հանդես կգա Հայաստանում համապետական ընտրությունների գնահատականով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |