«Հայկական ժամանակ». Ոստիկանության պետի տեղակալի ձերբակալությունը կապված է ՀՅԴ անդամից առգրավված զենքի հետ![]() 6 ապրիլի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը, հղում կատարելով Հատուկ քննչական ծառայությանը մոտ աղբյուրներին, գրում է, որ փետրվարին ոստիկանության հայտնաբերած խոշոր զինանոցը կարող է կապված լինել Հայաստանի Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի ձերբակալության հետ: Ըստ թերթի` այդ զինանոցը, որը հայտնաբերվել է ՀՅ Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանի մոտ, ոստիկանության զորքերից առևանգված զենք է, և այդ իսկ պատճառով էլ զենքի պահեստի հայտնաբերումից 4 օր անց` մարտի 3-ին, ձերբակալվել է Մանուկյանը: Թերթը նշում է նաև, որ լուրեր կան, թե օրերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը կատարված գողությունը ոչ պաշտոնական խուզարկություն է եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |