ԿՐԱԿՈՎՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ 6 ապրիլի 2004 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Կրակով քաղաքում կբացվի հուշարձան-խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով լեհական մամուլը, Լեհաստանում Թուրքիայի դեսպանությունը դեմ է հանդես եկել, որ հուշարձանի վրա նշվի «ցեղասպանություն» բառը: Ի պատասխան` Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին Թուրքիայի դեսպանին ուղարկել է բաց նամակ, որտեղ նա խնդրում է դադարեցնել տվյալ հարցին խառնվելու փորձերը: «Իրեն հարգող ոչ մի պատմաբան չի կարող չհաստատել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ վիճաբանություններն այն մասին, թե գրել կամ չգրել «ցեղասպանություն» բառը` անիմաստ է»,- նշված է նամակում: Հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 17-ին` Կրակովի հայ համայքնի եւ Լեհաստանում հայ եկեղեցական թեմի աջակցությամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |