Վիկ Դարչինյան. Յամանակայի դեմ մենամարտում ես կհաղթեմ նոկաուտով![]() 6 ապրիլի 2012 - 12:12 AMT PanARMENIAN.Net - «Ես մենամարտում եմ հանուն հաղթանակի, հանուն չեմպիոնական գոտիների և հանուն իմ երկրպագուների: Յամանակայի դեմ մենամարտում ես գեղեցիկ մարտ ցուցյ կտամ և կկարողանամ հաղթել նրան, եթե ես այդպես չմտածեմ, ապա պետք է թողնեմ բռնցքամարտը»,-հայտարարել է Վիկ Դարչինյանը: Ապրիլի 6-ին Տոկիոյում Teiken gym արենայում Դարչինյանը WBC չեմպիոնական գոտու համար կպայքարի Շինսուկե Յամանակայի հետ: Դարչինյանն ասել է, որ Յամանական լավ է շարժվում, կոշտ հարվածներ ունի, սակայն երբեք չի հանդիպել այնսպիսի մրցակցի հետ, ինչպիսին ինքն է: «Ինձ հետ պայքարում Յամանական այնպիսի բռնցքամարտ կտեսնի, որ նախկինում երբեք չի տեսել: Ես միշտ ձգտում եմ հաղթել նոկաուտով, և այս անգամ էլ կկարողանամ նոկաուտով հաղթել»,-հայ բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում boxingscene.com-ը: Դարչինյանը 37 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որից 27-ն ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ում նոկաուտի է ենթարկել մրցակցին, նա պարտություն չունի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |