Անկուսակցական թեկնածուն դաժան ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզում![]() 7 ապրիլի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում են մի շարք հայկական թերթեր, երեկ դաժան ծեծի է ենթարկվել մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանին իբր առևանգել են սեփական տնից, հետո ծեծել են տեղի գերեզմանատանը: Ըստ թերթերի, ծեծի մասնակիցներից մեկը հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է եղել: Սակայն ինքը պատգամավորը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկատվությունը. «Այդ ամենը սուտ է: Նման բան չկա, սուտ խոսակցություններ են, հերթական շոու: Առջևում ընտրություններ են, ահա որոշել են շոու սարքել: Ոչ մի նման բան չի եղել: Ես չեմ հավատում, որ նման բան է եղել»,-ասել է նա: Այդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը նույնպես թերթին հայտնել է, որ նրան նման միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ նրա, նա ամբողջ օրն Երևանում է եղել: Թերթը հայտնում է, որ իրենց չի հաջողվել կապվել Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի հետ, իսկ կուսակցությունում ասել են, որ ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |