«Ժողովուրդ». Երեք զինծառայող է ծանր վիրավորվել ականի պայթյունից![]() 7 ապրիլի 2012 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել է, որ մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետևակային ականի պայթյունից ծանր վիրավորել են երեք ժամկետային զինծառայողներ: Անտեսելով արգելքը, զինծառայողները անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում երեք զինծառայողներ՝ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանն ու Մարատ Գրիգորյանը ծանր վիրավորվել են և հոսպիտալացվել: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1 մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |