Ամերիկայն և ճապոնական 4 էսմինեցներ ծով են դուրս եկել ԿԺԴՀ արբանյակի մեկնարկին հետևելու համար

Ամերիկայն և ճապոնական 4 էսմինեցներ ծով են դուրս եկել ԿԺԴՀ արբանյակի մեկնարկին հետևելու համար

PanARMENIAN.Net - Մեկ ամերիկյան և երեք ճապոնական էսմինեցներ ուղղվել են Օկինավա կղզի, որպեսզի հետևեն ԿԺԴՀ արբանյակի` տիեզերք ուղարկվելուն: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով ճապոնական ԶԼՄ-ը, բոլոր 4 էսմինեցները զինված են «Իջիս» ՀՀՊ համակարգով, որը կարող է հարվածել հյուսիսկորեական արբանյակին, եթե այն կամ նրա մասնիկներն ընկնեն Ճապոնիայի տարածքի վրա:

Նախատեսվում է արբանյակը տիեզերք ուղարկել ապրիլի 12-16 ընկած ժամանակահատվածում: Արբանյակի մեկնարկին դեմ էին Ռուսաստանը, ԱՄՆ, Ճապոնիան և Ֆրանսիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---