Ալեն Դելոնը Armenia Music Awards-ում ստացավ «Լեգենդ» մրցանակը![]() ![]() PanARMENIAN.Net - Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Մոսկվայում ընթացող Armenia Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ ստացավ «Լեգենդ» անունով հատուկ մրցանակ: Դելոնը, ով նկարահանվել է «Թեհրան-43» ֆիլմում, մարմնավորելով ֆրանսիացի ոստիկան Ժորժ Ֆոշին, մրցանակը ստացավ իր խաղընկերուհուց` ՌՍՍՀ ժողովրդական արտիստուհի Նատալյա Բելոխվոստիկովայից և «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանից: «Շնորհակալություն եմ հայտնում այս պատվի համար, որին ինձ արժանացրիք: Շատ հաճելի է լինել այստեղ և ներկա գտնվել այս միջոցառմանը, չնայած, որ հիվանդանոցից նոր եմ դուրս գրվել», իր ելույթում նշեց դերասանը: Մոսկվայի Ռոսիա համերգասրահում այժմ ընթանում է թվով յոթերորդ Armenia Music Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցում են հայ և ռուս երգիչներ և երգչուհիներ, ինչպես նաև արվեստի այլ գործիչներ: Ալեն Դելոնն այս շաբաթ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր, սակայն դա նրան չխանգարեց ներկա գտնվելու մրցանակաբաշխությանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |