Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում հայտնվել է 49-րդ հորիզոնականում![]() 9 ապրիլի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ասոցիացիան` ATP-ն այսօր հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով` 905 միավորով զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12670 միավորով շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, 2-րդ հորիզոնակում 9935 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ 3-րդ հորիզոնականում` շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերը` 9035 միավոր: Արգենտինայի հավաքականի կազմում Նալբանդյանը ելույթ է ունեցել Դևիսի գավաթի ¼ եզրափակիչում, նրա հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ է տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արգենտինան կխաղա Չեխիայի հետ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |