ԻՐԱՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՍ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԿԱՐԾՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ 2 ապրիլի 2003 - 19:27 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը չկատարած Իրաքի ճակատագիրը պետք է դաս եւ նախազգուշացում հանդիսանա Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան, Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում միջնորդների նախորդ առաջարկների քննարկումը, անկախ այն բանից, թե որքանով են նրանք «նորացված»: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ պաշտոնական Բաքուն պնդելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |