Հայաստանը հետաքրքրվում է Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ![]() 9 ապրիլի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Ըստ նրա, առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանի մտադիր են կառուցել առաջիկա տարիներին: Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի, Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ: Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան: Ամփոփելով տարին` Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին հայտարարել է, որ Իրանը արտահանում է 43 մլն լիտր նավթամթերք, ընդգծելով, որ նավթամթերքի արտահանման արդյունքում Իրանը վստակել է մոտ 10 մլրդ դոլար, հաղորդում է Mehr տեղեկատվական գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |