Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե![]() 9 ապրիլի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունը : Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով. 1 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե: Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Մրցաշարի վերջին օրը հատկապես ուրախալի էր հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացավ բրոնզե մեդալի: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիներ՝ Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Աղջիկներ Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Երիտասարդներ Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |