Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով![]() 9 ապրիլի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Iberia ավիաընկերությունը 156 չվերթ է չեղյալ հայտարարել, որոնք նախատեսված էին ապրիլի 9-ին, ներառյալ Մադրիդ-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթը օդաչուների արհմիության գործադուլի պատճառով: Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, 156 չեղյալ համարված չվերթից 82-ը ներքին երթուղիներին են վերաբերում, մյուսները՝ միջազգային: Գործադուլների նոր ալիքի պատճառ է դարձել բանակցությունների տապալումը Iberia-ի ղեկավարության ու օդաչուների արհմիության միջև Iberia Express նոր բյուջետային ավիաընկերության ստեղծման ու գործունեության հարցում: Բյուջետային փոխադրողի ստեղծման հաշվին ընկերությունը մտադիր է շահութաբեր դարձնել այն չվերթերը, որոնք վնասով են աշխատում, հայտնում է Ռոսբալտը: Նոր ավիափոխադրողը աշխատանքը սկսել է մարտի 25-ին: --ԿԱ- Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |