Ռուսաստանը զորքե՞ր է կուտակում Կովկասում

Ռուսաստանը զորքե՞ր է կուտակում Կովկասում

PanARMENIAN.Net - Իրանի FARS գործակալությունը, արևմտյան ԶԼՄ-ներին հղում անելով, հայտնել է, որ Ռուսաստանն իր զորքերն է կուտակում Կովկասում՝ պատրաստվելով պաշտպանել սեփական շահերը, եթե Իսրայելը որոշի հարված հասցնել Իրանի օբյեկտներին:

Գործակալությունը մեջբերում է GenerationalDynamics.com կայքին, որի համաձայն ռուսական հրամանատարությունն իր ստորաբաժանումները կտեղակայի Աբխազիայում ու Ադրբեջանում: Ըստ հաղորդագրության, այդ կապակցությամբ Ռուսաստանը Կասպից ծովի ողջ ափամերձ տարածքում տեղակայում է հակածովային հրթիռներ ու հեռահար գործողության զինատեսակներով համալրված զորախմբեր, որոնց խնդիրն է կանխարգելիչ հարված հասցնել, բացառելու համար ԱՄՆ բանակի ռազմակայնների տեղակայումը հարավկովկասյան էներգետիկ միջանցքի վրա վերահսկողություն հաստատելու նպատակով: Այդպիսով, Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ կհաջողի վերականգնել վերահսկողությունը կովկասյան ու մեձկասպյան պետությունների հանդեպ, ասվում է GenerationalDynamics.com. հրապարակման մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---