ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ 9 ապրիլի 2004 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել երեկ երեկոյան կառավարող կոալիցիայի եւ «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրել է «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, ընդդիմության ներկայացուցիչները իրենց զայրույթն են հայտնել իրենց զինակիցների ձերբակալության եւ մարզերից Երեւան տանող ճանապարհների փակման առնչությամբ: Ռ.Խաչատրյանի խոսքերով` կոալիցիայի ներկայացուցիչները խոստացել են իրավիճակի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնել երկրի նախագահի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |