Նավթն էժանանում է Իրանի հետ Ստամբուլում «վեցնյակի» հանդիպման շեմին![]() 10 ապրիլի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Սակարկություններում նավթի գինը նվազում է Իրանի հետ Ստամբուլում միջազգային միջնորդների «վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) հանդիպման շեմին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովսստի գործակալությունը, մայիսյան ֆյուչերսների արժեքը ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի համար ապրիլի 10-ի առավոտյան նվազել է 0,120 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ կազմելով 102,340 դոլար մեկ բարելի դիմաց: Մայիսյան ֆյուչերսների գինը Brent տիպի նավթային խառնուրդի համար նվազել է 0,45 դոլարով կամ 0,37 տոկոսով՝ հասնելով 122,220 դոլարի մեկ բարելի դիմաց: Երկուշաբթի ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը հայտնել էր, որ Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ կվերսկսվեն ապրիլի 14-ին Ստամբուլում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |