ՀԱՅ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ 9 ապրիլի 2004 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է ընդդիմության չարտոնված ցույց, որին մասնակցում են «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները: Կազմակերպիչների գնահատականներով` ցույցին մասնակցում է շուրջ 60 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով` բողոքարարները 8 հազարից ավելի չեն: Հանդես գալով հավաքվածների առջեւ «Ազատության» հրապարակում` միավորված ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ իրենց նպատակն ինչպես եւ առաջ «Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելն ու երկրում սահմանադրական կարգը վերականգնելն է»: Նրանք պահանջել են կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի անցյալ տարվա հանձնարարությունը` վստահության հանրաքվե անցկացնել իշխանությունների հանդեպ, որոնք, իրենց խոսքերով` «ընտրված են նենգափոխված ընտրությունների ուղիով»: Ինչպես լրագրողներին հայտարարել է «Արդարություն» դաշիքնի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, կառավարող քաղաքական կոալիցիայի («Հանրապետական կուսակցություն», «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իշխանություններին առաջարկվել է մինչեւ ապրիլի 12-ի կեսօրը, այսինքն` մինչեւ հերթական խորհրդարանական եռօրյաի սկիզբը, ընդունել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ինչը թույլ կտա վստահթյան հարաքվե անցկացնել երկրի նախագահի հանդեպ: Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները, ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարական կտա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |