ՌԴ Պետդումային կից կստեղծվի ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխություններին» հակազդելու խորհուրդ

ՌԴ Պետդումային կից կստեղծվի ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխություններին» հակազդելու խորհուրդ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեին կից կստեղծվի խորհուրդ, որը կզբաղվի ՌԴ շահերին սպառնալիքների վերլուծությամբ և «գունավոր հեղափոխություններին» հակազդելու հարցերով: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը, հայտնելով, որ նոր մարմնի գործառույթներն ու կազմը կքննարկվեն կոմիտեի ապրիլի 12-ի նիստում:

Այդ տեղեկատվությունը հաստատել է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որը հայտարարել է, որ «կստեղծվի փորձարարական խորհրդատվական կենտրոն»:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինը հայտարարել է «Կոմերսանտին», որ խորհուրդը զբաղվելու է հետխորհրդային տարածքում ռուսական շահերի սպառնալիքների վերլուծությամբ և կանխարգելմամբ: «Որոշում է կայացվել փորձագիտական խմբի ստեղծման մասին: Կոմիտեն կզբաղվի նաև արտերկրում հայրենակիցների վիճակի վերլուծությամբ և ԱՊՀ երկրների վրա այլ երկրների ազդեցության հարցերով»,-ասել է Սաբլինը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---