Դևիսի Գավաթի վարկանիշում Արգենտինայի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցնում![]() 10 ապրիլի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Դևիսի Գավաթի հրապարակած վարկանիշում Արգենտինայի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցնում 24 462,50 միավորով: Առաջին տեղում 2011թ. Դևիսի Գավաթի հաղթող Իսպանիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 39 178,13 միավոր: 3-րդ տեղում Սերբիան է 22 257,82 միավորով: Ուժեղագույնների տասնյակում են հայտնվել նաև Չեխիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Ավստրիայի, Ղազախստանի և Գերմանիայի հավաքականները: Արգենտինայի հավաքականը Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի հանդեպ և սեպտեմբերին կիսաեզրափակչում իր ուժերը կչափի Չեխիայի հետ: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Իսպանիան և ԱՄՆ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |