Էներգետիկայի նախարարություն. Իրանից Հայաստան առայժմ բենզին չի ներկրվում![]() 10 ապրիլի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Իրանից առայժմ բենզին չի ներկրվում Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունից տեղյակ հավաստի աղբյուրները: «Հայաստանի և Իրանի համագործակցության շրջանակներում մեր երկրին բենզինի մատակարարման մասին գաղափար կա, բայց առայժմ որևէ գործնական քայլեր չկան»,- ասել են գերատեսչությունում: Օրերս իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին, ըստ գործակալության, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Ըստ նրա` առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանը մտադիր են կառուցել առաջիկա տարիներին: Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի` Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ: Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |