ՀԱՊԿ-Ը ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ10 ապրիլի 2004 - 20:09 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն բացասաբար է վերաբերվում Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի շարժական ռազմակայանների տեղակայման հեռանկարին: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որն ավարտեց իր աշխատանքային այցը Հայաստան: Նա նաեւ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը մինչեւ Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի սահմանները: Ընդ որում գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի եւ, մասնավորապես, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ որեւէ դիմակայություն այսօր չկա: Գնահատելով իրավիճակը Հարավային Կովկասում` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ այն կայուն է եւ անհանգստանալու համար որեւէ լուրջ նախադրյալ չկա: Նա նաեւ հայտարարել է, որ վաղաժամ է խոսել Հարավային Կովկասում բաժանարար գծերի մասին: Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի նպատակը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ առաջիկա համաժողովի նախապատրաստման հարցերի քննարկումն էր երկրի ղեկավարության հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |