Լավրով. Դամասկոսը կարող էր ավելի ակտիվորեն կատարել Քոֆի Անнանի խաղաղ ծրագիրը

Լավրով. Դամասկոսը կարող էր ավելի ակտիվորեն կատարել Քոֆի Անнանի խաղաղ ծրագիրը

PanARMENIAN.Net - Մոսկվան գտնում է, որ պաշտոնական Դամասկոսը կարող է ավելի ակտիվորեն կատարել երկրում իրադրության կարգավորման վերաբերյալ Քոֆի Անանի խաղաղ ծրագիրը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անկեղծ ասած` մենք սիրիացի գործընկերներին հայտնել ենք իրադրության մեր գնահատականները: Կարծում ենք, որ սիրիական իշխանությունների գործողությունները կարող էին լինել ավելի ակտիվ, ծրագրի համապատասխան դրույթների կատարման հարցում ավելի վճռական»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր սիրիացի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում: Նախարարի խոսքով` «այդ մասին մենք առավելագույնս անկեղծ ենք խոսել»:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են 2011-ի մարտին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 9 հազարը: Սիրիայի իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---