Հունիսին առաջին անգամ տեղի է ունենալու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը![]() 10 ապրիլի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին կազդարարվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սկիզբը, այսօր մամլո ասուլիսում ասացին Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականցման վարչության պետ` Ատոմ Մխիթարյանը և փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանում, ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում`Սփյուռքի պարախմբերի, անհատ կատարողների, երգչախմբերի մասնակցությամբ: Բանախոսները նշեցին, որ պետական բյուջեից այս նպատակին հատկացվել է 84 միլիոն դրամ, որով ապահովվելու է Սփյուռքից ժամանած մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը: Փառատոնը չի սահմանափակվելու միայն համերգային մասով: Սպասվում են կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, վարպետության դասընթացներ և այլն` ընդհանուր մոտ 50 միջոցառում: Փառատոնն ավարտվելու է լրագրողների համաժողովով` հոկտեմբերի 4-7-ը: Կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում արտերկրի հայկական գաղթավայրերում ևս կազմակերպվեն փոքր փառատոներ: «Իմ Հայաստան» փառատոնն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ, պատրաստվում է արդեն փառատոնի հոլովակը, գրվում է հիմնը, պատրաստ է նաև փառատոնի խորհրդանիշն ու կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |