Արցախին հանձնված ադրբեջանցի ռազամագերու նամակը հարազատներին. «Ես ողջ-առողջ եմ: Ինձ համար չանհանգստանաք»![]() 10 ապրիլի 2012 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանցի ռազմագերու, ով գտնվում է Երևանում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը: ԿԽՄԿ աշխատակիցները ռազմագերի Ախունզադե Մամեդբագիր Թալիբին, ծնված 1990թ, մի նամակ են փոխանցել, մեկ ուրիշն էլ ստացել նրանից: ԿԽՄԿ ադրբաջանական ներկայացուցչություն է հրավիրվել ռազմագերու հայրը` Թալիբ Ախունզադեն: Կազմակերպությանն էր հանձնվել վերջինիս որդու նամակը: Ախունզադեին են հանձնել որդու նամակը: Ինչպես ասել է Ախունզադե ավագը, նամակը կարճ էր: «Ես ողջ-առողջ եմ: Ինձ համար չանհանգստանաք: Ողջույններս հաղորդեք բոլոր մտերիմներին և հարազատներին»,-գրել է ռազմագերին: Հունվարի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում, 1-ին բանակային կորպուսի 703-րդ բրիգադի ժամկետային սերժանտ Մամեդբագիր Ախունզադեն ինքնակամ գերի է հանձնվել ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառայողներին: ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացաուցչությունը հաստատել է «հայկական կողմից` ադրբեջանցի զինծառայողի գերեվարման մասին տեղեկությունը»: Ադրբեջանցի ռազմագերու հայրը հայտարարել է, որ չի հավատում, որ իր որդին, ով նախկինում ծառայել է սահմանապահ զորքերում, ինքնակամ անցել է հայկական կողմը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |