Վահան Հոնհաննիսյանն ու ՀՅԴ-ն խոստանում են ընտրություններից հետո իշխանությունը վերադարձնել ժողովրդին![]() 10 ապրիլի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ համամասնական ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում իր ելույթը սկսել է ՀՀ Սահմանադրությունը ձեռքում` հիշեցնելով, որ վերջինիս համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն այն հիմա խլվել է նրանից: «Մենք չենք եկել իշխանություն զավթելու, խլելու, գնելու, ինչպես ոմանք: Մենք չենք եկել այն մուրալու: Մենք եկել ենք, որպեսզի այդ իշխանությունը ձեզ վերադարձնենք»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է կայանալիք ընտրություններին, ապա Հովհաննիսյանը հավաքվածներին խոստացել է, որ Դաշնակցությունը ապագա խորհրդարան չի թողնի գողերին, կաշառակերներին, վախկոտներին: Ընտրացուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանըիր ելույթում ընդգծել է, որ նախագահական համակարգը Հայաստանի համար դարձել է աղետ, և որ երկրում բոլոր բարիքներից օգտվում են նախագահի շրջապատին պատկանող մարդիկ: Ըստ նրա, անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը, անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, «որպեսզի ոչ մեկի մոտ միտք անգամ չառաջանա իշխանությունն օգտագործել անձնական նպատակներով»: Դաշնակցություն Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ընդգծել է երկրի ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը, տիրող սոցիալական անարդարությունը, երկրից զանգվածային արտագաղթը: Նա ընդգծել է, որ օրենքով նմանատիպ խնդիրներով պետք է զբաղվեն իշխանությունները, սակայն գործող իշխանությունն ապացուցել է, որ անընդունակ է դրանք լուծելու: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմկուսը, «Միավորված հայեր» կուսկացությունը, և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի: Դաշնակցության համամասնական ընտրացուցակը գլխավորում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |