«Հայկական ժամանակ». Արարատ Զուրաբյանը խզում է հարաբերություններն «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» հետ![]() 11 ապրիլի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Երեկ հերթական ապացույցն է արձանագրվել, ըստ որի` ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, որ անդամագրվել էր «Ազատ դեմոկրատներին», խզում է հարաբերություններն այդ կուսակցության և «Ժառանգության» հետ: «Հայկական ժամանակը» գրում է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել Զուրաբյանի երկու մերձավորագույն մարդիկ` 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը և 71-րդ-ում գրանցված Դավիթ Առաքելյանը: Նրանց գրանցումը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |