«Հրապարակ». Սյունիքի մարզպետը որոշել է ՀՀԿ-ին քվեներ ապահովելու գործում ռեկորդ սահմանել![]() 11 ապրիլի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում: Ըստ թերթի աղբյուրների, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով` հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է: Այս նոր մարտավարության վերաբերյալ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվեց կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»: Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու ասյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, գրում է«Հրապարակ» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |