«Երկիր». ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և ԿԳ նախարարների պորտֆելները

«Երկիր». ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և ԿԳ նախարարների պորտֆելները

PanARMENIAN.Net - Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերևներում, «Երկրի» տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում: Թերթի աղբյուրները պնդում են, որ, երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն:

Ըստ թերթի տեղեկությունների` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն:

Նա նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք` դեսպան որևէ երկրում: Հակառակ նրան` առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ:

 Ուշագրավ
---